ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը վաճառել է իր ապագա հուշագրությունների իրավունքները 10 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդել է Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ նախկին նախագահը իր հուշագրությունների իրավունքները վաճառել է Hachette Book Group-ին։ 10 միլիոն դոլար կանխավճարի դիմաց Hachette Book Group-ը ստացել է Բայդենի գիրքը ամբողջ աշխարհում տարածելու իրավունքը։ Գործարքի կնքման գործում նախկին նախագահի շահերը ներկայացրել է Creative Artists Agency-ն։

The Wall Street Journal-ը նշել է, որ ձեռագրի ավարտման վերջնաժամկետը և դրա գովազդի ծրագրերը, ամենայն հավանականությամբ, կախված կլինեն նախկին պետության ղեկավարի առողջական վիճակից։