Չինական Pop Mart ընկերությունը դատի է տվել ամերիկյան 7-Eleven ցանցին՝ կեղծ Labubu խաղալիքներ վաճառելու համար։

Դատական հայցի պատճառ է դարձել մի ամերիկացի աղջկա կողմից սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ ցուցադրվում էր 7-Eleven խանութում 25 դոլարով վաճառվող կեղծ խաղալիքներ։ Pop Mart-ի բնօրինակ խաղալիքները գրեթե նույնն էին արժենում, բայց 7-Eleven-ում խաղալիքներն ու փաթեթավորումը շատ ցածր որակի էին։