Վերջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայում ավելի քան 5,300 մարդ է հոսպիտալացվել ջերմային հարվածների պատճառով։ Այս մասին վկայում են երկրի Ներքին գործերի և հաղորդակցության նախարարության հրապարակած տվյալները, որը համակարգում է փրկարար ծառայությունների աշխատանքը։

Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ երկրում 5309 մարդ է հոսպիտալացվել ջերմային հարվածներով, իսկ ևս երեքը մահացել են։ Մայիսի 1-ից գերատեսչությունը սկսել է հրապարակել այս տվյալները, ըստ որի հոսպիտալացվածների ընդհանուր թիվը հասել է 44 322-ի, իսկ զոհերի թիվը՝ 46-ի։

Ճապոնիայում ամենաշոգ եղանակը սովորաբար լինում է հուլիս և օգոստոս ամիսներին։ Ներկայումս երկրի մի շարք շրջաններում, ներառյալ Տոկիոն, օդի ջերմաստիճանը կազմում է մոտ 35 աստիճան Ցելսիուս, իսկ արևի տակ ջերմաչափերը ցույց են տալիս 37 աստիճան Ցելսիուս։ Ամեն տարի Ճապոնիայում ջերմային հարվածները տասնյակ հազարավոր մարդկանց հոսպիտալացման պատճառ են դառնում և հարյուրավոր մահվան դեպքեր են գրանցվում։