Կամբոջային սահմանակից Թաիլանդի չորս նահանգների իշխանությունները տեղի բնակիչների տարհանում են հայտարարել։ Այս մասին հայտնել է The Nation թերթը՝ հղում անելով ասիական երկրի ներքին գործերի նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ Սուրին, Բուրիրամ, Սիսակետ և Ուբոն Ռաթչաթհանի նահանգների նահանգապետերը բնակչությանը անվտանգ ապաստարաններ տեղափոխելու մասին հրամանագրեր են արձակել։ ՆԳՆ-ից նշել են, որ տարհանումն իրականացվում է Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Փհութհամ Վեչայաչայայի հրամանով։




























