ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը հինգշաբթի CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ TikTok-ը ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը Միացյալ Նահանգներում, եթե Չինաստանը չհաստատի չինական կարճ տեսանյութերի հավելվածի վաճառքի գործարքը, որից օգտվում են մոտ 170 միլիոն ամերիկացիներ։

Լաթնիկը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկի այն ալգորիթմը, որը ստիպում է աշխատեցնել սոցիալական մեդիա հարթակը։ Անցյալ ամիս նախագահ Դոնալդ Թրամփը մինչև սեպտեմբերի 17-ը 90 օրով երկարաձգեց չինական ByteDance ընկերության համար ԱՄՆ-ում TikTok-ի ակտիվներից հրաժարվելու վերջնաժամկետը։

Թրամփի քայլը հակասում էր 2024 թվականի օրենքին, որը պահանջում էր, որ ընկերությունը վաճառվի կամ փակվի մինչև այս տարվա հունվարի 19-ը, եթե էական առաջընթաց չգրանցվի։

«Չինաստանը կարող է ստանալ մի փոքր բաժնեմաս, իսկ ByteDance-ը՝ ներկայիս սեփականատերը, կարող է պահպանել մի փոքր բաժնեմաս։ Բայց, ըստ էության, ամերիկացիները կիրականացնեն վերահսկողությունը։ Ամերիկացիները կդառնան տեխնոլոգիայի սեփականատերը, ամերիկացիներն էլ կվերահսկեն ալգորիթմը», - շեշտել թ Լաթնիկը։ -Եթե այս գործարքը չինացիներ հաստատեն, ապա այն կիրականացվի։ Եթե նրանք չհաստատեն այն, ապա TikTok-ը կփակվի, և այդ որոշումները շատ շուտով կընդունվեն»։