Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավար Շինա Անսարին նամակ է գրել 10 միջազգային կազմակերպության՝ զգուշացնելով Իրանի դեմ Իսրայելի վերջին ագրեսիայի հետ կապված լուրջ բնապահպանական ռիսկերի մասին, հաղորդում է Mehr-ը։

Նամակը հասցեագրված է Միավորված Ազգերի Կազմակերպությանը, Միավորված Ազգերի Կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրին (UNEP) և մի շարք կարևոր բազմակողմ բնապահպանական հաստատությունների։

Նամակում խոր մտահոգություն է հայտնվում շրջակա միջավայրի համար զգայուն գոտիների, էներգետիկ օբյեկտների, նավթահանքերի և արդյունաբերական ենթակառուցվածքների մերձակա տարածքների վրա հարձակումների վերաբերյալ։

Նամակը զգուշացնում է, որ նման հարձակումները կարող են հանգեցնել քիմիական նյութերի արտահոսքի, օդի և ջրի աղտոտման, էկոհամակարգերի անդառնալի ոչնչացման և հանրային առողջապահության ոլորտի ճգնաժամերի։

Անսարին միջազգային հանրությանը հորդորել է անհապաղ արձագանքել անօրինական գործողությանը, որն ունի լայնածավալ բնապահպանական հետևանքներ, և միջազգային կազմակերպություններին կոչ է արել պաշտոնապես դատապարտելու էկոլոգիապես զգայուն տարածքների վրա հարձակումները։