ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը հերքել է այսօր տարածված լուրերը, որ իշխանությունը մտադրություն ունի ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել իրեն։

«Իսկ հիմա ուզում եմ բանական մարդկանց տեղեկացնել, որ, սա հորինված լեգենդ է։ Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»,- գրել է Տեր-Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում։