Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է Anadolu-ն։
ԱԳՆ աղբյուրները հաստատել են տեղեկությունները, որ Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Ըստ այս տեղեկությունների՝ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունների վերաբերյալ։



























