ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։
«Դա տեղի կունենա։ Բայց դա պետք է տեղի ունենար երեք ամիս առաջ», -հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի և Զելենսկու հետ հանդիպման հեռանկարների մասին հարցին։ Նա լրագրողների հետ զրուցել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում։
Դատելով ամերիկյան հեռուստաալիքներով հեռարձակված կադրերից՝ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ նման հանդիպումը «պետք է տեղի ունենար երեք ամիս առաջ»։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի ասուլիսի լրագրողների փոխանցմամբ, Թրամփը խոստովանել է, որ առաջնորդների հանդիպումը կարող է տեղի ունենալ «2-3 ամսից»։ Սպիտակ տունը լրագրողների հետ ամերիկացի առաջնորդների զրույցների պաշտոնական սղագրությունները սովորաբար չի պատրաստում։





























