TASS գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը առնվազն 15 մարդ է զոհվել և մոտ 30 մարդ վիրավորվել է, երբ նրանց տեղափոխող ավտոբուսը Պերուական Անդերում ընկել է կիրճը։

«Մենք ունենք 15 զոհ», - ասել է Տարմա կենտրոնական քաղաքի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ալդո Տինեոն՝ հավելելով, որ իշխանություններն այս պահին աշխատում են նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ըստ տեղական ԶԼՄ-ների հաղորդումների՝ ավելի քան 60 մարդ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ոլորուն ու նեղ ճանապարհի երթուղուց։

Նա Լիմա մայրաքաղաքից մոտ երկու երրորդ ճանապարհն անցել է դեպի իր նշանակակետ՝ Լա Մերսեդ քաղաք։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադներ։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Ճանապարհատրանսպորտային պատահարները սովորական երևույթ են այս հարավամերիկյան երկրում։

Ոստիկանության տվյալներով՝ անցյալ տարի գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան ընդհանուր 3173 դեպք։