Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ՝ շաբաթ առավոտյան անհայտ զինված անձինք հարձակվել են Իրանի Զահեդան քաղաքի դատական իշխանության շենքի վրա։
Իրանի դատական իշխանության տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ շաբաթ առավոտյան անհայտ զինված անձինք հարձակվել են Սիստան և Բելուջիստան նահանգների դատական մարմինների վրա։
Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է տուժել։ Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատներ։




























