ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իմիգրացիոն և մաքսային ծառայությանը (ICE) աջակցող զինծառայողներին Title 10-ի կարգավիճակից տեղափոխում են Title 32-ի կարգավիճակ, ասվում է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելի հաղորդագրության մեջ։
Փոխանակումն առնչվել է շուրջ 1200 զինծառայողի և ներառում է լրացուցիչ 500 հոգի. ընդհանուր առմամբ՝ մոտ 1700 զինծառայող։
Այս փոփոխությունը թույլ է տալիս Ազգային գվարդիային իրականացնել այնպիսի խնդիրներ, որոնք անմիջական շփում են պահանջում Իմիգրացիոն և մաքսային ծառայության (ICE) իրավասության ներքո գտնվող անձանց հետ։
Հայտարարության մեջ ընդգծվել է Ներքին անվտանգության դեպարտամենտի (DHS) հետ մասնագիտական որակները և աշխատանքի համակարգումը, փոփոխությունը կազմակերպվել է այնպես, որ ապահովվի գործողությունների շարունակականությունը և առաքելության լավագույն արդյունավետությունը։




























