Հուլիսի 26-ին, ժամը 09։37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ Այրվել են նախասրահը (25 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ): Տուժածներ չկան։




























