ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից  ու գրել.

«Սեպտեմբերից՝ դպրոցներում»։

Հիշեցնենք, որ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել է «Հայաստանի պատմություն» անվամբ։ 

Հիմնավորում նշվում էր, որ իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա բովանդակային անհամապատասխանությունը վերանայելու անհրաժեշտությունից: