2025 թվականին գերմանական ավտոկոնցեռնները (Mercedes-Benz, Volkswagen, BMW) ամերիկյան մաքսատուրքերի պատճառով կկորցնեն ավելի քան 10 միլիարդ եվրո ազատ դրամական միջոցներ, գրում է Financial Times-ը։
Ինչպես նշում է պարբերականը, Mercedes-ի ազատ դրամական հոսքը 9,4 միլիարդ եվրոյից կկրճատվի մինչև 3 միլիարդ եվրո, Volkswagen-ինը՝ 7,1 միլիարդ եվրոյից կնվազի մինչև 3,3 միլիարդ եվրո (այլ կանխատեսումներով՝ մինչև 1 միլիարդ եվրո), BMW-ն ակնկալում է անկում 4,8 միլիարդ եվրոյից մինչև 4,4 միլիարդ եվրո։
Ի պատասխան կորուստների, ընկերությունը դիտարկում է լուրջ ներդրումներ ԱՄՆ-ում, ներառյալ մինչև 4,6 միլիարդ եվրո արժողությամբ Audi-ի գործարանի կառուցումը՝ մաքսատուրքերի ազդեցությունը նվազեցնելու համար։
Բացի այդ, գերմանական ավտոարտադրողները ԵՄ-ին կոչ են անում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի մեղմացման շուրջ՝ օգտագործելով իրենց ներդրումներն Ամերիկայում որպես ազդեցության լծակ։