«EasyJet» ավիաընկերության Լուտոնի օդանավակայանից Գլազգո մեկնող ինքնաթիռի ուղևորը ձերբակալվել է՝ ռումբ պայթեցնելու սպառնալիքների համար։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից առաջացած դժգոհության պատճառով, ով այդ օրերին այցով գտնվել է Շոտլանդիայում։ Այս մասին հայտնել է «The Sun» թերթը՝ հղում անելով ականատեսներին։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 27-ի առավոտյան։ Դեպքի ականատեսների խոսքերով՝ ուղևորներից մեկը դուրս է եկել զուգարանից և սկսել է բղավել «Ալլահ աքբար», որից հետո հայտարարել է, որ «ռումբ ունի» և ցանկանում է «հաղորդագրություն ուղարկել Թրամփին»։ Մյուս ուղևորները գետնին են տապալել տղամարդուն և կապել նրան։ Այնուհետև բորտուղեկցորդուհիները ստուգել են նրա ուղեբեռը և ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել։

Նախնական տվյալներով՝ 41-ամյա տղամարդը Հնդկաստանի քաղաքացի է և Մեծ Բրիտանիայում ապրում է փախստականի կարգավիճակով։ Ի վերջո, ինքնաթիռը վայրէջք է կատարել նշանակված վայրում, որտեղ խնդրահարույց ուղևորին ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները։