Չկա ՀՀ-ում միայլ քաղաքապետարան, որը օրական այսքան խորհրդակցություն անի ու նման ծավալի աշխատանք տանի։ Երեք ամսվա ընթացքում արվածը հսկայական է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, իր պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Երկրաշարժից հետո առաջին անգամ է, որ Գյումրիում աշխատավարձի նման բարձրացում է տեղի ունեցել՝ 30 տոկոսով։ Սա մերաշխատանքի արդյունքն է»,- նշեցէ Ղուկասյանը:
Ինչ վերաբերում է կառավարության հետ համագործակցությանը, Ղուկասյանը շեշտել է, որ որևէ պաշտոնական հրավեր կամ տեղեկացում չի ստացել: «Ինձ ոչ ոք տեղյակ չի պահել, որ հրավիրված եմ մասնակցելու որևէ այցի կամ միջոցառման։ Ես էլ չեմ գնացել։ Բայց գործնական հարցերով բազմաթիվ գրություններ եմ ուղարկել վարչապետին, կառավարությանը, մարզպետարանին։ Այդքան գրություն ոչ ոք չի ուղարկել, որքան ես»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ տեղական ինքնակառավարման սկզբունքն իրենց համար իրական աշխատելակերպ է: «Մենք տեղում կառավարում ենք, գիտենք մեր լիազորությունները, մեր չափը, մեր սահմանը։ Սա է տեղական ինքնակառավարման էությունը»,- հայտարարեց նա։





























