Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ էլեկտրահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել դի։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 20 շենքի բակից։ Նա կոյուղիների վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, փոսից ջրահեռացում կատարելու պահին, ջրային պոմպով հոսանքահարվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Հակոբ Մ․-ն էր, ով նաև իր անվամբ ԱՁ-ի տնօրենն էր։