ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի փորձում հնարավորինս շուտ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն արդեն Չինաստան այցելելու հրավեր է ստացել։

«Սուտ լրատվամիջոցներն ասում են, թե ես հնարավորություններ եմ փնտրում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ գագաթնաժողով անցկացնելու համար։ Դա չի համապատասխանում իրականությանը. ես ոչինչ չեմ փնտրում», – գրել է նա Truth Social հարթակում։

«Ես կարող եմ գնալ Չինաստան, բայց միայն նախագահ Սի Ծինպինի հրավերով, որն արդեն ուղարկվել է։ Հակառակ դեպքում ես դրանով հետաքրքրված չեմ», - հավելել է նա։