Լոս Անջելեսում այս տարի տեղի ունեցած հրդեհները դարձել են բնական աղետների հետ կապված ամենախոշոր ապահովագրական վնասների պատճառը՝ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով վերաապահովագրական Munich Re ընկերության տվյալները։

Գործակալության տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում բնական աղետների հետ կապված ապահովագրված վնասի ծավալը կազմել է 80 միլիարդ դոլար։ Այս գումարի կեսը բաժին է ընկել հունվարին Լոս Անջելեսում տեղի ունեցած հրդեհներին։ Ապահովագրողները նման բարձր ցուցանիշներ չեն գրանցել 2011 թվականից ի վեր, երբ ցունամին հանգեցրել էր ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին։

Munich Re-ն ակնկալում է, որ վնասի չափը կաճի ԱՄՆ-ում փոթորիկների սեզոնից հետո, որը համընկնում է տարվա երկրորդ կեսի հետ։ Ապահովագրված վնասի ծավալը տարեկան գերազանցում է 100 միլիարդ դոլարը։ Ընկերությունում նշել են, որ նախկինում նման չափի վնաս հազվադեպ է արձանագրվել, իսկ այժմ այդ գումարը դարձել է նոր նորմա։ Munich Re-ի տվյալներով՝ Եվրոպայում բնական վնասների հիմնական պատճառը Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում հունիս ամսին եղած ուժեղ ամպրոպներն են։