Թաիլանդի իշխանությունների նախնական գնահատմամբ Կամբոջայի հետ հակամարտության պատճառով առաջացած տնտեսական վնասը կազմում է ավելի քան 300 միլիոն դոլար։ Այդ մասին հայտնել է երկրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Պհիչայ Չունհավաչիրան։
Նա չի բացառել, որ վնասի չափը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել։ Թագավորության կառավարությունը նախատեսում է սկզբնապես 618 միլիոն դոլար հատկացնել՝ Կամբոջա-Թաիլանդ սահմանի երկայնքով հնգօրյա զինված բախումների հետևանքները վերացնելու համար, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Կամբոջայի և Թաիլանդի հարաբերությունները սկսեցել են կտրուկ վատանալ այն բանից հետո, երբ 2025 թվականի մայիսի 28-ին թաիլանդցի զինվորները կրակ են բացել կամբոջական ռազմական դիրքի վրա՝ Կամբոջայի Պրեահ Վիհեար և Թաիլանդի Ուբոն Ռատչաթհանի նահանգների միջև գտնվող վիճելի տարածքում։ Հուլիսի 24-ին զինված բախումներ են բռնկվել սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Թա Մոանտհոմ, Թա Մոանտաուչ և Թաքրաբեյ տաճարների շրջակայքում։ Երկու կողմից էլ լարվածության զոհ են դարձել տասնյակ մարդիկ, հարյուրավորները վիրավորվել են։





























