Լոնդոնի կենտրոնում գտնվող Թաուերի կամրջի մոտ դանակահարել են երկու անձի, գրում է Reuters-ը։

Գործակալության տեղեկություններով՝ տուժածներին՝ 58-ամյա տղամարդուն և 27-ամյա երիտասարդին, փրկել չի հաջողվել։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Սաութուորք շրջանի գրասենյակային շենքում։

Նշվում է, որ ևս մեկ տուժած՝ 30-ամյա տղամարդը, հոսպիտալացվել է։

«Հետաքննությունը գտնվում է վաղ փուլում և մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այս ցնցող միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Այս պահին մենք չենք կարծում, որ սա կապված է ահաբեկչության հետ և հասարակության համար այլ սպառնալիք չկա»,— հայտարարել է գլխավոր դետեկտիվ-սուպերինտենդենտ Էմմա Բոնդը։