Հարգելիհետեւորդներ, հայրենակիցներ, նաեւմարդուիրավունքների պաշտպանությամբ զբաղվող, սակայնիշխանական անօրինականությունների մասինհաճախլռողու միջազգային հաթակներում փաշինյանական իշխանության ստաբանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ։ Այս մասին հայտարարություն է տարածել  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը:

«Պարտադրված հանրային մամուլի հաղորդագրության միջոցն եմ օգտագործում՝ բարձրաձայնելու այսօրվա իշխանության կամակատար քննչական մարմինների անօրինական այն գործողությունների մասին, որոնց արդյունքում  արդեն 19 օր խայտառակ փաստի առաջ եմ կանգնած։ Ինչպես հայտնի է հանրությանը, 2025 թ.-ի հուլիսի 10-ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողների մեծաթիվ խումբը մուտք է գործել իմ սեփականությունը համարվող բնակարան՝ այդտեղ փաստացի բնակվող որդուս՝ Տարոն Մանուկյանին խուզարկելու նպատակով։ Քննչական խմբի քննիչը պահանջել է հանձնել նաև իմ անձնական օգտագործման բջջային հեռախոսը։ Ես առարկել եմ՝ նշելով, որ օգտվում եմ պատգամավորի անձեռնմխելիության իրավունքից և քննիչի կողմից ներկայացված բնակարանի խուզարկության մասին դատարանի որոշման մեջ այդ մասին որևէ կետ առկա չէ, ուստի և իրավունք չունի առգրավել իմ աշխատանքային՝ պատգամավորական գործունեության համար ծառայող հեռախոսը։ Խուզարկության ավարտին, ստանալով հեռախոսազանգ ինձ համար անհայտ անձից (ազգանունը՝ Այվազյան), քննիչն առաջարկել է պատշգամբում առանձին զրուցել։ Այնուհետև, խիստ անակնկալ, քննիչը և մի քանի այլ ծառայողներ բռնությամբ հեռախոսս հափշտակել են, առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու:

Հավելեմ, որ մեր բնակարան ներխուժումը, խուզարկությունը, որդուս և նրա հետ ևս հինգ անձի եռօրյա ձերբակալությունը նույնպես անհիմն էր, քանի որ, որևէ անօրինական իր, արարք չհայտնաբերվելով, նրանք ազատ արձակվեցին:

Բջջայինհեռախոսիս բռնագրավման փաստիվերաբերյալ արդեներկրորդանգամ, որպեսՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել՝ ազդարարելով, որ՝

Քննչական մարմինների այդ արարքը հակասահմանադրական է. ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Սահմանադրության հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Հեռախոսս ապօրինաբար բռնագրավելը հակասում է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի «պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերությունների» դրույթը, և իբրև ՀՀ ազգային ժողովի պատգամավոր՝ իմ լիարժեք գործունեության հնարավորությունները։

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից բջջային հեռախոսիս փաստացի գողության հետեւանքով զրկված եմ ՀՀ քաղաքացիների հետ հանրային շփումների, սոցիալական հարթակներում իմ գործունեությունն ու դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից։ Իրավապահ մարմինների ապօրինությունների արդյունքում՝ հեռախոսիս հափշտակության պատճառով չեմ կարողանում մուտք գործել Facebook եւ Instagram սոցիալական հարթակների անձնական էջերս։

Միաժամանակ, բջջայինհեռախոսում եմ պահում եմ աշխատանքային նշումներ, որոնց հասանելիություն չունենալը խաթարում է աշխատանքային պարտականություններիս և լիազորություններիս պատշաճ կատարումը։

ՀՀ Գլխավոր դատախազինուղղված հանցագործության մասինդիմումներում  պահանջելեմ հանձնարարել համապատասխանմիջոցառումներ ձեռնարկել՝ինձ պատկանող ևապօրինի, առանց համապատասխանքրեադատավական ընթացակարգիկիրառման առգրավված բջջայինհեռախոսս վերադարձնելու ևնկարագրված անօրինական գործողություններիրականացնող պաշտոնատարանձանց պատասխանատվության կանչելունպատակով։

Շուրջ երկու շաբաթէ անցել, սակայնՀՀ գլխավոր դատախազիցորևէ պատասխան, արձագանքչեմ ստացել, ինչըեւս օրենքի խախտումէ։ Քննչական մարմիններիցոչ մի կերպչեմ ստացել բջջայինհեռախոսիս բռնագրավման, փաստացիգողացման իրավական հիմքը: Ստացվում է 19 օրէ ՀՀ գլխավորդատախազությունը, ՀՀքննչական կոմիտեն կոծկումեն գողությունը:

Երբ անօրինական, առանցմազաչափ հիմքի այսօրերին բանտարկված ենԲագրատ եւ ՄիքայելՍրբազանները, ընկերներս՝Իգոր Սարգսյանը, ԱրթուրՍարգսյանը, Սամվել Կարապետյանը, իմ երիտասարդ ընկերներԱնդրանիկը, Հրայր սարկավագը, Լիդիան, բազում ազնիվքաղաքացիներ, ինչի՞մասին կարելի էխոսել։

Նիկոլի ստրուկները շարունակումեն գործել իրավապահհամակարգում, մինչեւմի օր պատասխանատվությանպատի առաջ փորձենչքմեղանալ, թե աշխատավարձէին ստանում, տունէին պահում։ Այդժամուշ է լինելու։