Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,– հավելել է նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքներում։




























