Իսրայելի վրա գործադրված ճնշումը չի փոխի նրա քաղաքականությունը, այն միայն խաթարում է Գազայի հատվածում հրադադարի հասնելու և պատանդներին ազատ արձակելու հնարավորությունները։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«Դիվանագիտական ճնշումը չի փոխի մեր քաղաքականությունը։ Ոչ մի արտաքին ուժ չի ստիպի Իսրայելին զոհաբերել իր անվտանգությունը։ Մենք միշտ բաց ենք կառուցողական երկխոսության համար, սակայն մեզ վրա ճնշումը չի աշխատի», - հայտարարել է Սաարը։ «[Իսրայելի վրա] ճնշումը ուղղակիորեն խաթարում է [Գազայում] հրադադարի և պատանդների ազատ արձակման շանսերը, այն միայն դրդում է ռազմական սրացման՝ խստացնելով [ՀԱՄԱՍ շարժման] դիրքորոշումը [բանակցություններում]», - հավելել է նա։
Նախարարը կարծում է, որ Գազայի հատվածում Համասի վրա ռազմական ճնշումը «ապացուցել է իր արդյունավետությունը», սակայն, ըստ նրա, դա «միակ ուղին չէ» և հրեական պետությունը նույնպես պատրաստ է օգտագործել դիվանագիտությունը։





























