Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է մասնակիորեն կասեցնել Իսրայելի մասնակցությունը իր 80 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ Horizon science գիտական ծրագրին՝ Գազայում ստեղծված «լուրջ» մարդասիրական ճգնաժամի պատճառով, գրում է The Guardian պարբերականը։

Դա տեղի է ունենում Գազայում Իսրայելի գործողությունների համաշխարհային դատապարտման, ներառյալ՝ Դոնալդ Թրամփի պահանջների հետնապատկերին, որ Իսրայելը պետք է ավելին անի «իրական սովը» դադարեցնելու համար։

Երեքշաբթի պարենային ճգնաժամերի հարցերով աշխարհի առաջատար մարմինը՝ «Ինտեգրված սննդային անվտանգության փուլային դասակարգումը», հայտարարեց, որ Գազայում ներկայում տեղի է ունենում «զանգվածային սովի վատթարագույն սցենարը»։

Անդամ պետություններին ուղղված իր առաջարկության մեջ հանձնաժողովը նշել է, որ «տնային տնտեսությունների 90%-ը բախվում է ջրի լուրջ պակասի, թերսնման մակարդակը կտրուկ աճում է, կա դեղորայքի լուրջ պակաս, և Գազայի գրեթե ամբողջ բնակչությունը… սովամահության վտանգ է սպառնում»։

Իսրայելը հերքում է, որ դա է սովի պատճառը՝ մեղադրելով այլ գործոնների, դրանց թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից մարդասիրական օգնության թալանը և ՄԱԿ-ի օգնության բաշխման ձախողումները։