Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը երեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել ընդունել հարձակողական զենքի արգելքի մասին օրենք՝ Մանհեթենի կենտրոնում միայնակ զինված անձի կողմից չորս մարդու սպանությունից հետո, հաղորդում է CNN-ը։

«Երեկ Նյու Յորքում չորս անմեղ մարդ զոհվեց սարսափելի բռնության ակտի արդյունքում։ Նրանց թվում էր Նյու Յորքի ոստիկանության սպա Դիդարուլ Իսլամը, որը երեք տարվա վետերան է և իր հետևից թողել է ութ ամսական հղի կնոջը և երկու անչափահաս որդիներին։  Իմ սիրտը նրա հարազատների, Նյու Յորքի ոստիկանության ընտանիքի և այդ ողբերգության բոլոր զոհերի հետ է»,- ասված է Հոչուլի հայտարարության մեջ։

Նա պարզաբանել է, որ կրակողն «օգտագործել է AR-15 հարձակողական հրացան։ Նույն զենքերն օգտագործվել են Ամերիկայի տարբեր մասերում զանգվածային կրակոցների ժամանակ»։

Նահանգապետը շեշտել է, որ չնայած իր նահանգում գործում է զենքի մասին ամենախիստ օրենքներից մեկը, դա բավարար չէ մահացու կրակոցները կանխելու համար:

«Նյու Յորքում գործում է զենքի մասին երկրի ամենախիստ օրենքներից մեկը։ Մենք արգելել ենք հարձակողական զենքերը։ Մենք ուժեղացրել ենք մեր վտանգի մասին նախազգուշացման օրենքը։ Մենք փակել ենք վտանգավոր սողանցքները։ Սակայն մեր օրենքները վերաբերում են միայն այն դեպքերին, երբ AR-15-ը կարելի է գնել թույլ զենքի օրենքներ ունեցող նահանգում և բերել Նյու Յորք՝ զանգվածային սպանություններ կատարելու համար,- հայտարարության մեջ նշել է Նյու Յորքի նահանգապետը։- Գործելու ժամանակը եկել է։ Ամերիկացի ժողովուրդը հոգնել է մտածելուց և աղոթելուց։ Նրանք արժանի են գործողությունների։ Կոնգրեսը պետք է քաջություն ունենա դիմակայելու զենքի լոբբիին և վերջապես ազգային հարձակողական զենքի արգելք ընդունելու, քանի դեռ ավելի շատ անմեղ մարդիկ չեն զոհվել»։