Լիբիայի արևելյան Տոբրուկ քաղաքի մոտակայքում անցած շաբաթավերջին տեղի ունեցած նավաբեկության հետևանքով առնվազն 18 ներգաղթյալ է զոհվել, 50-ը համարվում են անհայտ կորած, երեքշաբթի հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ վկայակոչելով հաղորդագրություններին։
Reuters-ի տվյալներով՝ ներկա պահին հայտնի է տասը ողջ մնացածի մասին։ Տոբրուկը Եգիպտոսի հետ սահմանին ափամերձ քաղաք է։
«Այս վերջին ողբերգությունը խիստ հիշեցում է այն մահացու ռիսկերի մասին, որոնց մարդիկ ստիպված են դիմել անվտանգություն և հնարավորություններ փնտրելիս։ Լիբիան մնում է ներգաղթյալների և փախստականների համար հիմնական տարանցիկ կետ, որոնցից շատերը բախվում են շահագործման, բռնության և կյանքին սպառնացող ճանապարհորդությունների», - հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
2011 թվականին գնդապետ Մուամմար Քադաֆիի տապալումից ի վեր Լիբիան դարձել է տարանցիկ երկիր հակամարտությունից և աղքատությունից փախչող ներգաղթյալների համար, որոնք անապատով և Միջերկրական ծովով անցնում են Եվրոպա։





























