Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ թագավորությունը կճանաչի Պաղեստինը որպես պետություն սեպտեմբերին անցկացվելիք ՄԱԿ-ի նիստում, եթե Իսրայելը չհամաձայնի վերջ դնել «Գազայի հատվածում տիրող զարհուրելի իրավիճակին», հաղորդում է Sky News-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ չնայած այսօր մարդասիրական օգնություն է տեղափոխվում օդային ճանապարհով, ինքը ցանկանում է, որ ամեն օր Գազա առնվազն 500 բեռնատար օգնություն հասցվի։

Սթարմերը նշել է, որ եկել է Պաղեստինը ճանաչելու ժամանակը, քանի որ դա ամենամեծ ազդեցությունն կունենա, և քանի որ երկու պետությունների՝ «անվտանգ» Իսրայելի և «կենսունակ» Պաղեստինյան պետության ստեղծման հույսը սպառնալիքի տակ է։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր սեպտեմբերին Պաղեստինը ճանաչելու իր որոշման մասին։ Դա Իսրայելում բուռն արձագանք էր առաջացրել։