Կանադայի կառավարությունը ուսումնասիրում է Պաղեստինի պետականության ճանաչման հարցը, հաղորդում է CBC-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրա խոսքով՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին չորեքշաբթի օրը այս թեմայով հանդիպում կանցկացնի։ Այս պահին որոշում դեռևս չի կայացվել։
Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ պաղեստինյան հարցը բարձրացվել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Լոնդոնը կճանաչի Պաղեստինի պետությունը՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ։ Դա կլինի այն դեպքում, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել Գազայի հատվածում մարդասիրական մատակարարումներին և անկլավում ռազմական գործողություններ իրականացնելուն: CBC-ի փոխանցմամբ՝ Քարնին նույն օրը հեռախոսազրույց է ունեցել Սթարմերի հետ, որի ընթացքում քննարկվել է Գազայում տիրող իրավիճակը:
Ավելի վաղ Կանադայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Գազայի հատվածում հակամարտությունը կարող է լուծվել միայն երկու պետությունների միջև խաղաղ համակեցության հիման վրա և Պաղեստինի պետության ճանաչմամբ։





























