Հուլիսի 29-ին Նեբրասկայի Horizon BioFuels վառելիքի ընկերությանը պատկանող գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ անհետ կորել է, հաղորդում է ABC-ն։
Ֆրեմոնտի հրշեջ ծառայության պետ Թոդ Բերնտը հայտնել է, որ հրշեջները սկզբում փորձել են ներս մտնել, սակայն չեն կարողացել մտնել փլուզված պողպատե կառույցի պատճառով։ Պայթյունի պահին շենքում երեք մարդ է եղել։ Փրկարարները վայրում կլինեն մի քանի օր։
Պայթյունի պատճառը հետաքննվում է։





























