Պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը կարծում է, որ Եվրամիության երկրների համար անհրաժեշտ է կրճատել ամերիկյան սպառազինությունից կախվածությունը և ավելացնել զենքի գնումները եվրոպական արտադրողներից։

Պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը Euractiv պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ ներկայումս Եվրամիությունը պաշտպանական բյուջեի մոտ 40%-ը ծախսվում է ԱՄՆ-ում արտադրված սպառազինությունների գնման վրա։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ մենք այլևս ամերիկյան ոչինչ չենք գնի, բայց այս բաժինը մինչև 10-20% նվազեցնելը կնշանակի, որ հսկայական գումարներ կմնան եվրոպական արդյունաբերության համար», - ընդգծել է նա։

Եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի կարծիքով՝ ԱՄՆ-ից զենքի գնումները կրճատելու բանալին եվրոպական ընկերությունների հետ ավելի շատ պայմանագրեր կնքելն է։ «Եթե մեզ հաջողվի մոտիվացնել անդամ երկրներին և ավելի շատ գումար ծախսել եվրոպական արտադրանքի վրա՝ դա կնշանակի ավելի քիչ ծախսեր ամերիկյան ապրանքների վրա», - հայտարարել է նա։

Եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը նաև համոզված է, որ եվրոպական զենքի համատեղ գնումների կազմակերպումը Եվրահանձնաժողովի հիմնական նպատակներից մեկն է և թույլ կտա սպառազինություններ ձեռք բերել ավելի ցածր գներով։ «Եթե անդամ պետությունները համաձայնեն համատեղ գնումների՝ դա կնշանակի ավելի խոշոր պայմանագրերի կնքում, ինչը միջին հաշվով կնվազեցնի արտադրանքի ինքնարժեքը մինչև 70%», - նշել է նա։