Երեկ՝ հուլիսի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։

 Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան և միայն հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ է, որ կրակը չհասավ բնակելի տներ ու շինություններ։