Սաուդյան Արաբիայի Աթ-Թաիֆ քաղաքում «360 աստիճան» անվամբ ատրակցիոնի խափանման հետևանքով առնվազն 23 մարդ է վիրավորվել, հինգշաբթի երեկոյան հաղորդել է սաուդյան «Օկազ» թերթը։
Նրա տեղեկություններով՝ ատրակցիոնի աշխատանքի ժամանակ կոտրվել է հենասյուն, որի մի ծայրին ամրացվել է նստատեղերով հարթակը, իսկ մյուս ծայրին՝ հակակշիռը։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ գտնվել են ամենաբարձր կետում։ Հակակշիռը հարվածել է հարթակին, ինչից հետո այն ընկել է գետնին ։
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ և շտապօգնության անձնակազմեր, որոնք առաջին բուժօգնություն են ցուցաբերել տուժածներին: Սկսվել է հետաքննություն:





























