Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում այսօր՝ հուլիսի 31–ին, թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը հարվածել է գազի խողովակին, որի արդյունքում գազի խողովակն ընկել է ավտոբուսի վրա։ ։
NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ ուղեւորները իջել են, այս պահին աշխատանքներ են տարվում գազի խողովակը ավտոբուսի վրայից հանելու ուղղությամբ։
Տուժածներ չկան։
Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ։




























