ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում նշել է Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամը վերջ դնելու «ամենաարագ միջոցը»։

«Գազայում մարդասիրական ճգնաժամը վերջ դնելու ամենաարագ միջոցը ՀԱՄԱՍ-Ի ՀԱՆՁՆՎԵԼՆ ՈՒ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄՆ Է» ,-գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Իսրայելը ենթարկվել է միջազգային ճնշման՝ Գազայի հատվածում սովի դեպքերի պատճառով։

Այս կապակցությամբ տասնհինգ արևմտյան պետություններ հայտարարել են, որ ճանաչում են Պաղեստին պետությունը։