ԱՄՆ ռազմաօդային ուժերը կործանիչներ են բարձրացրել երկինք և փորձել են որսալ նախագահ Դոնալդ Թրամփի Բեդմինսթերի գոլֆի դաշտի վրայով սահմանափակ օդային տարածքը խախտած քաղաքացիական ինքնաթիռը, հայտնել է Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD):
Հրամանատարության տեղեկատվությամբ՝ գոլֆի ակումբի շրջակայքում օդային ռեժիմի նմանատիպ մի քանի խախտում է արձանագրվել։ Ռազմական կործանիչները դուրս են եկել որսի, ընդ որում, օդաչուի ուշադրությունը գրավելու համար օգտագործել են ազդանշանային հրթիռներ։ Միջադեպը պետության ղեկավարի նստավայրի շուրջ օդային տարածքի անվտանգության ապահովման հերթական օրինակն է։





























