Չինաստանի Հունան նահանգի Լեյյան քաղաքի մի շարք հանրային վայրերում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Ըստ Pengpai պարբերականի՝ երկու մարդ զոհվել է, իսկ ևս երեքը՝ վիրավորվել։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ի երեկոյան։ 31-ամյա մի տղամարդ հայտնվել է քաղաքի տարրական դպրոցներից մեկի մուտքի մոտ և սկսել է դանակահարել մարդկանց։ Այնուհետև նա ներխուժել է մաջոնգի խանութ և հարձակվել հաճախորդների վրա։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։ Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։