Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հակված է Գազայի հատվածում պատանդներին ազատելու խնդրի ռազմական լուծմանը։ Այս մասին իսրայելցի պաշտոնյան հայտնել է ABC հեռուստաալիքին։

Նրա տեղեկություններով՝ հրեական պետության իշխանությունները կարծում են, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը շահագրգռված չէ պահվող անձանց ազատ արձակման շուրջ գործարք կնքելու հարցում։ Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ պաղեստինյան անկլավում ավելի քան 20 ողջ մնացած իսրայելսի պատանդ կա։ Այդ կապակցությամբ Նեթանյահուն մտադիր է ընդլայնել ռազմական գործողության մասշտաբները Գազայի հատվածում։

Հուլիսի 27-ին Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Խայան հայտարարել է, որ իսրայելյան հետախուզությունների հետ բանակցությունները անիմաստ են, քանի դեռ շրջափակումը չի ավարտվել։ Դրանից առաջ Նեթանյահուն հրաման է տվել վերադարձնել Քաթարի մայրաքաղաքից դեսպանությունը, որտեղ հուլիսի 6-ից բանակցություններ են սկսվել Գազայի հակամարտության լուծման մասին (ի պատասխան ազգայանականների կողմից տրված հրադադարի առաջարկին)։