Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կոչ է արել Իսրայելին չօգտագործել սովը որպես քաղաքական գործիք։

«Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը շարունակում է ողբերգական մնալ։ Սովը չի կարող օգտագործվել որպես քաղաքական կամ ռազմական միջոց», - ասել է Լիտվայի առաջնորդը Վիլնյուս այցելող Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա հրեական պետությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Գազայի հումանիտար ճգնաժամը լուծելու համար։ «Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական օգնության բավարար մատակարարում և դրա բաշխում Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը, մասնավորապես կանանց և երեխաներին», - ասել է Նաուսեդան։

Իսրայելի նախագահի այցն ուղեկցվում է բողոքի ցույցերով։ Ակտիվիստները պիկետ են անցկացրել Լիտվայի նախագահի պալատի դիմաց, իսկ երեկոյան նախատեսված է հանրահավաք, որին պետք է մասնակցի մինչև 500 մարդ։