Հուլիսի 15-ին, համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի, դիտարկում է իրականացվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանական բանակի դիրքերից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Վլադիմիր Չոունտուլովը (Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան): Ադրբեջանական կողմից դիտարկմանը մասնակցել են Իրժի Աբերլեն եւ Պիտեր Քին (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է առանց միջադեպերի, համաձայն նախատեսված ժամանակացույցի:



























