Նիդեռլանդների Թագավորական ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը Էյնդհովենի ավիաբազայից մեկնել է Հորդանան և մասնակցել Գազայի հատվածում սնունդ տեղափոխելու մարդասիրական գործողությանը։ Երկու շաբաթվա ընթացքում այն ամեն օր մոտ մեկ տոննա մարդասիրական օգնություն կտեղափոխի անկլավ, հայտնում է De Telegraaf թերթը։

Նրա խոսքով՝ խոսքը C-130 ինքնաթիռի մասին է, որը օրական անկլավի վրայով 16 բլոկ մարդասիրական օգնություն է իջեցնում։ Սննդի փաթեթները պատրաստվել են հորդանանյան բարեգործական կազմակերպության կողմից և ներառում են ալյուր, բրինձ, մանկական սնունդ և մի շարք անհրաժեշտ բժշկական պարագաներ։ Ինքնաթիռը Նիդեռլանդներից մեկնել է տեղական ժամանակով ժամը 09:00-ին։

Պարբերականի տվյալներով՝ ավիափոխադրման գործողություններին, բացի Նիդեռլանդներից, մասնակցում են նաև ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան։