Գազայի հատվածի բնակչության դեմ Իսրայելի գործողությունները նման են ցեղասպանության, այս կարծիքը Politico-ին տված հարցազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Թերեզա Ռիբերան։

«Մենք տեսնում ենք, որ կոնկրետ մարդիկ դառնում են հարձակումների թիրախներ, նրանց սպանում են և սովամահ անում: Կոնկրետ բնակչությունը գտնվում է մեկուսացման մեջ, առանց տանիքի. նրանց տները քանդում են, նրանք առանց սննդի, ջրի և դեղորայքի են՝ նրանց մուտքն արգելված է և նրանք ենթարկվում են ռմբակոծությունների և հրետակոծությունների, նույնիսկ երբ փորձում են ստանալ մարդասիրական օգնություն: Ոչ մի մարդասիրության չեք կարող ականատես լինել», - ասել է նա։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողը «շատ նման է այն սահմանմանը», որն օգտագործվում է ցեղասպանությունը նկարագրելու համար։ Քաղաքական գործիչն առաջարկել է կասեցնել Իսրայելի հետ ԵՄ ասոցացման համաձայնագրի գործողությունը։ «Իսրայելի իշխանությունների խոսքերն ու գործողությունները դուրս են գալիս միջազգային իրավունքի շրջանակներից», - կարծում է Ռիբերան։

Politico-ն նշում է, որ Եվրահանձնաժողովը որպես ինստիտուտ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ Իսրայելի կողմից Գազայում իրականացված գործողությունների կապակցությամբ։