Բավարիայում ձերբակալվել է երեք տղամարդ՝ Հենրիխ XIII արքայազն Ռոյսի շուրջ «Ռեյխսբուրգերներ» արմատական ցանցի հետ կապեր ունենալու կասկածանքով: Բավարիայի քրեական ոստիկանության Bild վարչության տվյալներով՝ ձերբակալվածները ենթադրաբար ահաբեկչական կազմակերպության անդամներ են, որն, ըստ քննիչների, պլանավորել է բռնի կերպով տապալել գործող պետական համակարգը և այն փոխարինել իր սեփական համակարգով:
«Լայնածավալ հետաքննության շրջանակում հայտնաբերվել են նոր մեղադրյալներ, որոնք կամ աջակցել են խմբին, կամ մասնակցել են նախապատրաստական գործողությունների»,- հայտնել են քննիչները:
Դա, ի թիվս այլ բաների, ներառում է զենքի օգտագործման վարժանք, որն անցկացվել է 2022 թվականի ապրիլին Բայրոյթի մոտակայքում տեղակայված Բունդեսվերի նախկին հրաձգարանում: Դրան մասնակցել են 40-61 տարեկան վեց մարդ՝ հինգ տղամարդ և մեկ կին:
Այս կրակոցների նպատակն, ըստ իրավապահ մարմինների, կարող էր լինել Բունդեսթագի շենքի վրա հարձակման նախապատրաստումը: Վերանշյալ դրդապատճառը պաշտոնապես նշված է գործի նյութերում:
Այսօր առավոտյան խուզարկություններ և ստուգայցեր են իրականացվել միանգամից երեք դաշնային հողերում՝ Բավարիայում, Սաքսոնիայում և Թյուրինգիայում: Ընդհանուր առմամբ, խուզարկություններ են իրականացվել ութ վարչական շրջանում՝ յոթը՝ մեղադրյալների և մեկը՝ վկայի հասցեներում:





























