Օգոստոսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջ. Սկոպան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ իտալական տեղեկատվական դաշտում հակառուսական արշավի և պաշտոնական Հռոմի անհամաչափ արձագանքի՝ Իտալիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ռուսաստանի դեմ ուղղված որոշ խիստ անցանկալի հայտարարությունների նկատմամբ Մոսկվայի մերժման առնչությամբ։

Հրավերի մասին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից։

Իտալական կողմին տեղեկացվել է, որ իտալական հիմնական լրատվամիջոցների հետևողական հակառուսական գործունեությունը, բազմաթիվ կեղծիքները, դրանց թվում՝ մոսկովյան պարբերականների թղթակիցների անարժանահավատ տեղեկություններ պարունակող հոդվածները, ինչպես նաև իտալական իշխող շրջանակների լիակատար աջակցությամբ ռուսատյաց հարձակումները, որոնք թույլ են տալիս Ռուսաստանի դեմ ծայրահեղ թշնամական հայտարարություններ անել, սոսկ նպաստում են այսօր ռուս-իտալական հարաբերություններում առկա ճգնաժամի սրմանը։ Հենց այդ ծանր մթնոլորտում էլ հնարավոր դարձավ Կազերտա քաղաքում անցկացված «Ամառ թագավորական ոճով» երաժշտական փառատոնում դիրիժոր Գերգիևի ելույթի չեղարկումը։

Հանձին Ռուսաստանի թշնամու կերպար ստեղծելու հակաարդյունավետ ընթացքը ոչ մի կերպ չի համապատասխանում իտալացիների հիմնարար շահերին և չի արտացոլում Ռուսաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ համակրանքի վաղեմի ավանդույթները։