Գերմանիայի կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելին զենքի մատակարարման թույլտվությունների տրամադրումը, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Գերմանական կառավարության տվյալներով՝ Իսրայելի կաբինետի երեկ երեկոյան Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից ավելի խիստ ռազմական գործողություններ ձեռնարկելու որոշման պատճառով ավելի ու ավելի անհասկանալի է դառնում, թե ինչպես են այդ նպատակներին հասնելու։ Այս պայմաններում Գերմանիայի կառավարությունը առայժմ թույլ չի տա ռազմական ապրանքների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել Գազայի հատվածում», - նշել է կանցլերը։