Եվրամիությունը հայտարարել է, որ անսասան է մնում Վրաստանում հակամարտությունների խաղաղ կարգավորման իր հանձնառությանը։
«Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունը (EUMM) կարևոր դեր է խաղում անվտանգության իրավիճակի կայունացման գործում՝ լինելով միակ միջազգային առաքելությունը տեղում։
Մենք կրկին դատապարտում ենք Ռուսաստանի շարունակական ռազմական ներկայությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված անջատողական շրջաններում, ինչը միջազգային իրավունքի և 2008 թվականի օգոստոսի 12-ի Ռուսաստանի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների խախտում է։
ԵՄ-ն շարունակում է ակտիվորեն մասնակցել հակամարտությունների կարգավորմանը՝ համանախագահելով Ժնևի միջազգային քննարկումները և մասնակցելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքներին։
Եվրամիությունը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում և շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում հակամարտությունների կայունացման և լուծման շարունակական ջանքերին»,- նշել են ԵՄ-ում։





























