ԱՄՆ նախագահ Թրամփը Պենտագոնին հրամայել է ռազմական ուժ կիրառել որոշ լատինաամերիկյան թմրամիջոցների կարտելների դեմ, որոնք իր վարչակազմը համարում է ահաբեկչական կազմակերպություններ։ Հրամանի մասին The New York Times պարբերականին հայտնել են Սպիտակ տան աղբյուրները։
Հրամանը պաշտոնապես հաստատում է ծովում և այլ երկրներում կարտելների դեմ ուղղակի ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը։
ԱՄՆ զինված ուժերը սկսել են մշակել այդ խմբավորումների դեմ ռազմական գործողությունների տարբերակներ, հայտնել են աղբյուրները։





























