ԵՄ ընդլայնման հարցերով գերագույն հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ: Դրա մասին Մարթա Կոսը գրել է իր X միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ: Դա վճռական քայլ է դեպի երկարատև խաղաղություն և կայունություն: Անհամբեր սպասում եմ Հայաստան և Ադրբեջան կատարելիք իմ առաջիկա այցելություններին և պատրաստ եմ աջակցել կարգավորման գործընթացին և տարածաշրջանային համագործակցությանը»,- գրել է նա:





























