Վաշինգտոնում կարևոր քայլ է արվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, նշված է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության X-ի պաշտոնական միկրոբլոգում։
«Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրի նախնական ստորագրմանը՝ ամբողջ տարածաշրջանի շահերից ելնելով։ Ավստրիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել հաջորդ փուլերում»,- ասված է գրառման մեջ։





























